Հետադարձ կապ
Հետադարձ կապ

Թողեք Ձեր հաղորդագրությունն ու կոնտակտային տվյալները, և մեր մասնագետները հնարավորինս շուտ կկապվեն Ձեզ հետ

Ձեր հեռախոսահամարը
Ձեր հեռախոսահամարը*
Ձեր անունը
Ձեր անունը

* - Պահանջվող դաշտեր

Հաղորդագրությունն ուղարկվել է
Ձեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկվել է: Մեր մասնագետը շուտով կկապվի Ձեզ հետ
Փակել պատուհանը
 
0
0
0 Զամբյուղը դատարկ է

ՄԵՐ ՄԱՍԻՆ


 «Նոյյան տապան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին:

Այդ տարիներին ընկերությունը էական հաջողությունների է հասել՝ դառնալով գրենական պիտույքների շուկայի խոշոր մասնակիցներից մեկը, ձեռք է բերել գրապիտույքի, թղթի, գրքի եւ այլ տպագրական արտադրանքի մշտապես զարգացող, վստահելի մատակարարի համբավ: Նման հաջողության գրավականը մեր աշխատակիցների բարձր մասնագիտական մակարդակն է, արդյունավետ կառավարումը, այն օժանդակությունը, որ ցուցաբերում են մեր հաճախորդները եւ գործընկերները: Գնորդներին գրավում է գրասենյակի, ուսման, մանկական եւ գեղարվեստական ստեղծագործության համար անհրաժեշտ, գրենական պիտույքների շուկայում գոյություն ունեցող բոլոր ապրանքային խմբերն ընդգրկող արտադրանքի լայն տեսականին, պահեստում այդ ապրանքների մշտական առկայությունը: Այսօր վաճառքում կա մոտ 9000 անուն գրենական պիտույք եւ գրասենյակային պարագա, ինչպես նաեւ՝ ավելի քան 30000 գիրք եւ այլ տպագրական արտադրանք: 

Տեսականու ձեւավորման քաղաքականությունում ընկերությունը ձգտում է համադրել տարբեր եկամուտ ունեցող գնորդների շահերը, փորձում է գտնել որակի եւ գնի լավագույն հարաբերակցությունը: Շուկայում ակտիվորեն առաջ ենք մղում մեր կողմից առաջարկվող ապրանքատեսակները, նպաստում վերջնական սպառողների կողմից այդ արտադրանքի ճանաչմանը: Հետեւում ենք գրքի եւ գրենական պիտույքների միջազգային շուկայում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին, այցելում արտերկրում կազմակերպվող գրքի եւ գրենական պիտույքների ցուցահանդեսներ եւ տոնավաճառներ: Փոխշահավետ գործնական հարաբերություններ են հաստատվել արեւմտյան եւ կենտրոնական Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ երկրների ընկերությունների հետ: «Նոյյան տապան»-ը հանդիսանում է Հայաստանում մի շարք խոշոր համաշխարհային արտադրողների բացառիկ ներկայացուցիչը:

Մենք աշխատում ենք գնորդների լայն շրջանակի հետ: Կուտակված փորձը հնարավորություն է ընձեռում անհատական մոտեցում ցուցաբերել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ՝ հաշվի առնելով ցանկությունները: Մեր ընկերության մշտական հաճախորդներն են պետական եւ մասնավոր խոշոր կազմակերպություններ եւ ընկերություններ, ուսումնական հաստատություններ,
միջազգային, ոչկառավարական եւ հասարակական կազմակերպություններ, դեսպանատներ, հանրապետության բնակչության գրեթե բոլոր շերտերը: Ընկերությունը ապրանք է մատակարարում մասնագիտացված խանութներին, սուպերմարկետներին, մանրածախ առեւտրի այլ կազմակերպությունների: Մեր նպատակն է օգնել գործընկերներին հաջողությամբ ներկայացնել այդ ապրանքները իրենց գնորդներին: Առաջարկվում են մրցունակ գներ, աշխատանքի ճկուն պայմաններ, ցույց է տրվում տեղեկատվական եւ շուկայագիտական օժանդակություն:
Իրականացվող ծրագրի շրջանակներում հրատարակվում են բարձրորակ հայատառ դպրոցական տետրեր, մանկապատանեկան եւ ճանաչողական գրականություն: Հանրապետության բնակչության շրջանում լայն տարածում է գտել դպրոցական ամառային արձակուրդների օրերին ավանդաբար անցկացվող «Գերազանցիկ» ակցիան, որի շրջանակներում հանրակրթական դպրոցների, բարձրագույն եւ այլ ուսումնական հաստատությունների գերազանցիկներին տրամադրվում է 20% խրախուսական զեղչ: Ուրախալի է, որ այդ ակցիան հասարակայնության կողմից ընկալվում է ոչ միայն որպես մեր կողմից սովորողներին ցուցաբերվող զգալի նյութական օժանդակություն, այլ նաեւ՝ բարոյական խրախուսանք, նրանց գերազանց ձեռքբերումների գնահատական:
Մեր կողմից վաճառվող ապրանքները բնականորեն միաձուլվում են գրասենյակների գործնական մթնոլորտին, դպրոցական մանկության վառ աշխարհին, բուհական լարված ուսման հետ՝ մեր կյանքի գործնական մասը դարձնելով ավելի հարմարավետ, համակարգված, վառ եւ արդյունավետ:
Մենք նվիրված ենք ընկերության գաղափարախոսությանը՝ մեր գործունեությամբ օգնել մարդկանց աշխատանքում, կենցաղում, ուսման մեջ, նպաստել նրանց դառնալու ավելի կիրթ եւ ուսյալ:

Մենք մշտապես ուրախ ենք տեսնել Ձեզ հետևյալ հասցեում՝

ՀՀ, 0010, ք.Երեւան, Հանրապետության 62/150 (մուտքը՝ Վարդանանց փողոցից)     

Հեռ.՝ +374 12 505 505

Էլ.փոստ՝ info@noyantapan.am

Հարցեր ունե՞ք:
Կապվեք մեզ հետ Ձեզ հարմար եղանակով
+374 12  505  505
+374 91  568  184
+374 93  568  184
+374 95  568  184

ՀՀ, 0010, ք. Երեւան, Հանրապետության 62/150 
(Մուտքը՝ Վարդանանց փողոցից)                 
Աշխատաժամեր
Երկ.-կիր.՝ 10:00-20:00


Ապրանքը ավելացված է զամբյուղում
Ընդամենը:
Գնեք մեկ կլիկով
Լրացրեք պատվերի մանրամասները
Հայցեք ապրանքի արժեքը
Լրացրեք տվյալները `գին խնդրելու համար
Գնի Հայցում Հայցեք գին